Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսի ՀՕՊ-ը պատրաստականության է բերվել. Լուկաշենկո

Բելառուսի ՀՕՊ-ը պատրաստականության է բերվել. Լուկաշենկո
Աշխարհ
14:16, 01 март 2022
Բելառուսի հակաօդային պաշտպանությունը բերվել է պատրաստականության՝ «թույլ չտալու համար թիկունքից հարված Ռուսաստանին»:

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի նիստին: 

«Այլ կերպ մենք չենք էլ կարող: Մենք մշտապես սպասում ենք մեր արևմտյան գործընկերների կողմից սադրանքների: Կամ քաղաքականության մեջ, կամ տնտեսության, կամ ռազմական ոլորտում»,- ասել է նա:

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ բելառուսցի զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և նման մտադրություն էլ չկա:

«Բելառուսական բանակը որևէ մասնակցություն ռազմական գործողություններին չի ունեցել և չի ունենում: Մենք կարող ենք ցանկացած մեկին դա ապացուցել: Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեր առջև նման հարց չի դրել՝ կապված զինված հակամարտությանը մեր մասնակցության հետ: Մենք հետագայում էլ չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում հատուկ գործողությանը: Նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն: