Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև հասնի իր նպատակներին․ Շոյգու

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև հասնի իր նպատակներին․ Շոյգու
Աշխարհ
14:26, 01 март 2022
«Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև սահմանված նպատակների իրականացումը», - ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել  է ՌԴ Պաշպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հավելելով, որ  Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական խնդիրն է։

«Ռուսաստանի Դաշնության համար անընդունելի է, որ ամերիկյան միջուկային զենքը տեղակայված է եվրոպական մի շարք երկրների տարածքում, վաղուց ժամանակն է դրանք վերադարձնել ԱՄՆ», - ասել է նա։

Շոյգուի խոսքով՝ ուկրաինական կողմը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան։