Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքները

ԵԱՀԿ դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի տարածքները
Աշխարհ
16:31, 01 март 2022
ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր դիտորդները լքել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը, նրանք այժմ մեկնել են Ռուսաստան, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«ԵԱՀԿ դիտորդներով շարասյունը մի քանի ժամից կժամանի Դոնի Ռոստով, նրանք այստեղ կմնան որոշ ժամանակ, խոսքը մոտ 150 մարդու մասին է»,- նշվում է աղբյուրում։

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ կմնան դիտորդները Ռուսաստանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ բոլոր դիտորդները ՌԴ սահմանի Ուսպենկա անցակետով լքում են ԴԺՀ-ի տարածքը։

Հաղորդվել է նաև, որ Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները տարհանվելու են Մոլդովա։