Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովի կենտրոնը կրկին հրետակոծության է ենթարկվել՝ այրվում են ոստիկանական բաժանմունքն ու համալսարանը

Խարկովի կենտրոնը կրկին հրետակոծության է ենթարկվել՝ այրվում են ոստիկանական բաժանմունքն ու համալսարանը
Աշխարհ
12:06, 02 март 2022
Չորեքշաբթի՝ մարտի 2-ի առավոտյան, Խարկովի կենտրոնական հատվածը կրկին հրետակոծության տակ է հայտնվել:

Այ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է UNIAN-ը:

Ականատեսների վկայություններով՝ Խարկովում պայթյուն է տեղի ունեցել՝ Սվոբոդա մայդանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, որը հրետակոծվել էր նախօրեին։

Հրետակոծության հետեւանքով Կարազինի անվան համալսարանի շենքը հրդեհվել է, որը գտնվում է Անվտանգության ծառայության շենքի հարեւանությամբ։ Այրվում է նաև հարևան շենքի մի հատվածը, որտեղ գտնվում է Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից հայտնում են, որ կա կրակի տարածման վտանգ։

Տուժել է 3 մարդ։ Դեպքի վայրում աշխատում է մոտ 100 փրկարար։