Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել. Լավրով

Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել. Լավրով
Աշխարհ
14:55, 02 март 2022
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, որովհետև Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի օրը հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։

Ռազմական գործողությունն Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևում, ուղղված է Ուկրաինայի զինաթափմանը, Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, խոստովանել էր, որ Կիևը կարող է վերանայել իր պարտավորությունները Բուդապեշտի հուշագրով, որը նախատեսում էր հրաժարվել միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Լավրովը նաև անդրադարձել է այսօր, օրվա երկրորդ կեսին սպասվող ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլին ու նշել, որ Ուկրաինայի կառավարությունը ձգձում է բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ռազմական գործողություններին վերջ տալու ու հարցի քաղաքական լուծումը գտնելու համար Միացյալ Նահանգների հրահանգով։