Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
Աշխարհ
12:22, 03 март 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 3-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է կազմակերպությունում «համակարգող պետություն» հասկացության սահմանում:

«Արձանագրությամբ սահմանվում է «համակարգող պետություն» հասկացությունը, և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ներգրավվելու համար»,- ասված է բացատրական գրության մեջ:

Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։