Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոսավիացիան երկարաձգել է որոշ չվերթների սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ

Ռոսավիացիան երկարաձգել է որոշ չվերթների սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ
Աշխարհ
15:23, 05 март 2022
«Ռոսավիացիան» հաստատել է, մինչև մարտի 14-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումները դեպի Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական օդանավակայաններ»,-  հայտնում է  ՏԱՍՍ-ը։

«Մինչև 2022 թվականի մարտի 14-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը երկարաձգվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի ռուսական օդանավակայաններ։ Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ, Էլիստա օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են սովորական ռեժիմով։

Ավելի վաղ ռազմական հատուկ գործողության հետ կապված Ռուսաստանը մինչև մարտի 8-ը փակել էր երկրի հարավում գտնվող երկնքի մի մասը։ Երկրի հարավում օդային տարածքը փակ է փետրվարի 24-ից։