Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը գրավել են Խերսոնի մարզի ուկրաինական ռազմակայանը

Ռուսական զորքերը գրավել են Խերսոնի մարզի ուկրաինական ռազմակայանը
Աշխարհ
20:18, 05 март 2022
Ռուսաստանի զինված ուժերը հսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մոտ գտնվող ռազմակայանը: Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմակայանը Խերսոնի մարզի Ռադենսկ գյուղից ոչ հեռու։ Ուկրաինացի զինվորականները շտապ լքել են դիրքերը՝ թողնելով ռազմակայանը տեխնիկայով, սպառազինությամբ և զինամթերքով», - ասել են գերատեսչությունում։