Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը սադրանք է նախապատրաստում Խարկովի ռադիոակտիվ աղտոտմամբ. ՌԴ ՊՆ

Աշխարհ
Ուկրաինայի Անվտանգության ծառայության և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա հրթիռային հարձակման մեջ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը «Ազովի» գումարտակի զինյալների հետ միասին սադրանք է նախապատրաստում Խարկով քաղաքի մոտ գտնվող տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ։ Նրանք ծրագրում են պայթեցնել ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա իբր հրթիռային հարձակման մեջ»։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «մարտի 6-ին Խարկով են ժամանել օտարերկրյա լրագրողներ՝ արձանագրելու սադրանքի հետեւանքները, որին հաջորդել են էկոլոգիական աղետ ստեղծելու Ռուսաստանի Դաշնության մեղադրանքները»։
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում իրենց վերահսկողության տակ էին վերցրել Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայանները։ Դա արվել է «ուկրաինացի նեոնացիստների կամ ահաբեկիչների կողմից աղետալի հետևանքներով հղի սադրանքներ կազմակերպելու հնարավորությունը բացառելու համար», — ասել է Կրեմլի մամուլի ծառայությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։
Մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի առաջարկը՝ եռակողմ (ՄԱԳԱՏԷ-Ռուսաստան-Ուկրաինա) հանդիպում անցկացնել Չեռնոբիլի գոտում՝ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման մեխանիզմ մշակելու համար, Պուտինը նշել է, որ սկզբունքորեն այս գաղափարը կարող է օգտակար լինել, սակայն արժե դիտարկել նման հանդիպում տեսակոնֆերանսի միջոցով կամ երրորդ երկրում անցկացնելու մասին, ասել է Կրեմլը։