Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանիան մինչև տարեվերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը

Բրիտանիան մինչև տարեվերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը
Աշխարհ
10:30, 09 март 2022
Բրիտանիան հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջ կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը:

Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարար Գրանթ Շափսը հայտարարել է, որ ռուսական օդանավերի մուտքը Բրիտանիայի օդային տարածք և վայրէջքը բրիտանական օդանավակայաններում քրեական հանցագործություն է համարվում:

«Աէրոֆլոտ»-ի և ռուսական այլ ավիաընկերությունների ինքնաթիռներին այլևս չի թույլատրվում մուտք գործել Միացյալ Թագավորություն, ուստի խոսքը ռուսներին պատկանող կամ նրանց վարձակալած մասնավոր ինքնաթիռների մասին է:

PepsiCo ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գազավորված ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ Հայտարարությունը հաջորդեց ընկերության գլխավոր մրցակից Coca Cola-ի որոշմանը՝ դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում։

PepsiCo-ն այն սակավաթիվ արևմտյան ընկերություններից էր, որոնց թույլատրված էր առևտուր անել Խորհրդային Միությունում:

Ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի ռուսական շուկայում վաճառել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ կաթ, մանկական կաթնախառնուրդ և մանկական սնունդ և այլն:

McDonald's-ը, Starbucks-ը, Universal Music-ը և այլ խոշոր ընկերություններ ևս հեռանում են Ռուսաստանից:

Աղբյուր՝ azatutyun.am