Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստոլտենբերգը զգուշացրել է ՌԴ-ին՝ Ուկրաինային աջակցող մատակարարման ուղիների վրա հարձակումը կնշանակի ՆԱՏՕ-ի վրա հարձակում

Ստոլտենբերգը զգուշացրել է ՌԴ-ին՝ Ուկրաինային աջակցող մատակարարման ուղիների վրա հարձակումը կնշանակի ՆԱՏՕ-ի վրա հարձակում
Աշխարհ
16:21, 09 март 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանին՝ չփորձել հարձակվել այն ուղիների վրա, որոնցով Ուկրաինան օգնություն է ստանում Դաշինքից։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հարձակումը դաշնակից պետությունների մատակարարման ուղիների վրա, որոնք աջակցում են Կիևին զենքով և զինամթերքով, պատերազմի վտանգավոր սրացում կլինի:

«Դաշնակիցներն օգնում են Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնապաշտպանության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն, եթե հարձակում լինի ՆԱՏՕ-ի որևէ երկրի, ՆԱՏՕ-ի տարածքի վրա, դա կբերի 5-րդ հոդվածի կիրառմանը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նշենք, որ 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որտեղ ասվում է, որ մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր 30 անդամ երկրների վրա: