Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում իր տունն Է լքել ավելի քան 5 միլիոն մարդ. ՄԱԿ

Ուկրաինայում իր տունն Է լքել ավելի քան 5 միլիոն մարդ. ՄԱԿ
Աշխարհ
17:51, 14 март 2022
Ուկրաինայում ավելի քան 5 միլոն մարդ հարկադրված Է եղել լքելու իր տունը հակամարտության հետեւանքով:

Մարտի 14-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին։

«Ուկրաինայում ավելի քան 5 միլիոն մարդ՝ բնակչության 10 – 15 տոկոսը, զրկվել Է օթեւանից, որոնց կեսն արդեն հեռացել Է երկրից, բայց այդ տեմպերով եւս 3 միլիոնը կմեկնի առաջիկա օրերին»,- ասել Է Գրանդին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի 40-միլիոնանոց բնակչության մեկ երրորդը «գտնվում Է հուսահատ վիճակում պատերազմի հետեւանքների պատճառով»: «Ամեից շատ ապշեցնում Է, թե ինչպես Է այդ իրավիճակն ստեղծվել ընդամենը երկու շաբաթում»,- հավելել Է նա՝ նշելով, որ «այս միգրացիոն ճգնաժամն ամենալուրջն Է» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Գերագույն կոմիսարը նաեւ նշել Է, որ առայժմ դա հաջողվում Է հաղթահարել այն բանի շնորհիվ, որ «ուկրաինացիները սերտ կապեր ունեն Եվրոպայի հետ, որտեղ ուկրաինական համայնք Է հաստատվել»: «Այդ տեսակետից նրանց ժամանակավոր ընդունումը դառնում Է պարզ, առայժմ գոնե անհրաժեշտ չեն ընդունման մեծ կենտրոններ: Բայց մենք պետք Է տեսնենք, թե ինչպես կզարգանա իրադրությունը, հատկապես, եթե ռմբակոծումներն ընդլայնվեն երկրի արեւմտյան մասերում»,- ասել Է Գրանդին: Ավելի վաղ Պարենավորման համաշխարհային ծրագիրը հայտարարել Է, որ Ուկրաինայում պարենային օգնության կարիք ունի 3 – 5 միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: