Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մոտ երեք շաբաթ անց ավելի քան 3 միլիոն մարդ լքել է Ուկրաինան. ՄԱԿ-ի ՄՄԿ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մոտ երեք շաբաթ անց ավելի քան 3 միլիոն մարդ լքել է Ուկրաինան. ՄԱԿ-ի ՄՄԿ
Աշխարհ
16:53, 15 март 2022
ՄԱԿ-ին կից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը  հայտնել է, որ ավելի քան 3 միլիոն մարդ լքել է Ուկրաինան՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մոտ երեք շաբաթ անց: Ուկրաինացի փախստականների գրեթե կեսը երեխաներ են, ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիլոնը։ 

«Վերջին 20 օրվա ընթացքում Ուկրաինայում միջին հաշվով օրական ավելի քան 70 հազար երեխա է փախստական դարձել»,- ասել է նա։ Այս թվերի հիման վրա Ուկրաինայից մեկ րոպեում 55 փախստական երեխա է հեռանում, ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը։ 

Հաշվի առնելով այս գործընթացի մասշտաբներն ու արագությունը՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ միգրացիոն ճգնաժամի մասին է։