Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան անկեղծորեն ձգտում է հնարավորինս շուտ խաղաղության հասնել. Մեդինսկի

Մոսկվան անկեղծորեն ձգտում է հնարավորինս շուտ խաղաղության հասնել. Մեդինսկի
Աշխարհ
15:52, 16 март 2022
Ռուսաստանը կցանկանար համաձայնության գալ Ուկրաինայի հետ, որպեսզի սերունդները խաղաղ ապրեն. այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Մենք ցանկանում ենք, որ սա լինի սերունդների համաձայնություն, որպեսզի մեր երեխաները նույնպես ապրեն մի աշխարհում, որի հիմքը դրվում է այս պայմանագրային գործընթացով»,- ասել է Մեդինսկին։ 

Կիևի հետ բանակցությունները ծանր են ընթանում, դանդաղ, բայց Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության, ընդգծել է նա։ 
«Բանակցություններն ընթանում են դժվար, դանդաղ: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենը տեղի ունենար շատ ավելի արագ, դա ռուսական կողմի անկեղծ ցանկությունն է: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության»,- ասել է Մեդինսկին:

«Բանակցային խմբի հիմնական խնդիրն է հսկայական թվով բարդ հարցերի մեջ գտնել այնպիսիք, որոնց շուրջ կարելի է համաձայնության գալ, հենվել դրանց վրա, այդ ընդհանուր հարցերը բերել օրակարգ և աստիճանաբար շարժվել դեպի խաղաղության կնքման»,- ընդգծել է նա։

Այդ կապակցությամբ Մեդինսկին նշել է, որ չէր ցանկանա կենտրոնանալ այն դժվարությունների վրա, որոնք առաջանում են բանակցային գործընթացում։ 

Նարե Բաբերյան