Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի մոդելը կարող է լինել միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքների մասին․ Պոդոլյակ

Ուկրաինայի մոդելը կարող է լինել միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքների մասին․ Պոդոլյակ
Աշխարհ
18:04, 16 март 2022
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը տեկեգրամյան իր ալիքում անդրադարձել է Ռուսաստանի՝ Ուկրաինան սեփական բանակով ապառազմականացված երկիր դարձնելու հայտարարություններին, փոխանցում է korrespondent.net-ը։ 

«Իհարկե, մենք հասկանում ենք մեր գործընկերների՝ բանակցային գործընթացում ակտիվ կողմ մնալու փորձը, այստեղից էլ՝ չեզոքության շվեդական կամ ավստրիական մոդելների մասին խոսքերը։ Բայց Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար, մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքների մասին։ Եվ ոչ մի այլ մոդել կամ տարբերակ»,- գրել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական, ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ բանակցություններում Կիևը առաջարկել է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական մոդելը, որն ունի սեփական բանակ։