Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մյուս տարի թուրքական ազգային հրթիռով վայրէջք կկատարենք Լուսնի վրա». Էրդողան

«Մյուս տարի թուրքական ազգային հրթիռով վայրէջք կկատարենք Լուսնի վրա». Էրդողան
Աշխարհ
12:43, 17 март 2022
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել այդ երկրի երիտասարդների հետ։

«Դուբայ Էքսպո 2020»-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է թուրքական ազգային տիեզերական ծրագրի մասին։
 
«Ալլահի կամքով, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձին՝ այսինքն հաջորդ տարի, մեր ազգային և ինքնատիպ հրթիռով ամուր վայրէջք կկատարենք Լուսնի վրա»-հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ առաջիկայում ԱՄԷ-ի հետ Թուրքիայի տիեզերական գործակալության արդյունավետ համագործակցումը և փորձի փոխանակումը կլինի փոխշահավետ։

Աղբյուր`ermenihaber.am