Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու մասին

Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու մասին
Աշխարհ
15:41, 21 март 2022
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպումը պահանջում է համաձայնություն բանակցությունների հնարավոր արդյունքների շուրջ, մինչդեռ կողմերն այս հարցում քննարկելու ոչինչ չունեն։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու նախագահների հանդիպման մասին խոսելու համար նախ պետք է կատարել տնային առաջադրանքը, այսինքն՝ պետք է վարել և համաձայնեցնել բանակցությունների արդյունքները: Մինչ այժմ որևէ էական առաջընթաց չկա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Նրանք ոչինչ չեն ունենա արձանագրելու, չկան պայմանավորվածություններ, որ կարողանան շտկել»,-նշել է նա։