Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում հրադադարի հարցի չքննարկման պատճառը

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում հրադադարի հարցի չքննարկման պատճառը
Աշխարհ
16:46, 21 март 2022
Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում հրադադարի վերականգնման մասին քննարկում չկա, ազգայնականներն օգտագործում են դադարները՝ վերախմբավորվելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ոչ, փաստն այն է, որ ցանկացած գործողության դադարեցում օգտագործվում է ազգայնական ստորաբաժանումների կողմից վերախմբավորվելու համար, ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։ 

Պեսկովն ընդգծել է, որ «դա բազմիցս տեղի է ունեցել, և այն բարդացնում է գործընթացը»։

Նարե Բաբերյան