Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուկրաինան Եվրոպայի դարպասն է». Զելենսկին Իտալիային հիշեցրել է ռուսական սպառնալիքի մասին

«Ուկրաինան Եվրոպայի դարպասն է». Զելենսկին Իտալիային հիշեցրել է ռուսական սպառնալիքի մասին
Աշխարհ
18:11, 22 март 2022
Ուկրաինայի տարածքով ռուսական զորքերը ցանկանում են ներխուժել Եվրոպա։ Ներկայիս պատժամիջոցները չեն կանգնեցնում Ռուսաստանին, ուստի ճնշումը պետք է ուժեղացվի:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում։

«Սա պատերազմ է, որը Ռուսաստանը վաղուց էր նախապատրաստում, որը մի մարդ երկար էր նախապատրաստում, տասնամյակներ շարունակ, խելահեղ փողեր վաստակելով նավթի և գազի արտահանման շնորհիվ։ Եվ այս ամենը միայն Ուկրաինայի դեմ չէ: Նրանց նպատակը Եվրոպան է: Ձեր կյանքի վրա վճռական ազդեցությունը, ձեր քաղաքականության վերահսկողությունը, ձեր արժեքների ոչնչացումը: Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հավասարություն, ազատություն, նույն արժեքները, ինչ մերը: Ուկրաինան ռուսական զորքերի համար Եվրոպա տանող դարպասն է, նրանք ցանկանում են ներխուժել Եվրոպա: Բայց չպետք է թույլ տալ, որ բարբարոսությունն իրականանա»,- ասված է ուղերձում:

Նարե Բաբերյան