Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Գլխավոր շտաբից հայտնել են, որ ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը

ՌԴ Գլխավոր շտաբից հայտնել են, որ ՌԴ զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը
Աշխարհ
18:17, 25 март 2022
Ռուսաստանի զինված ուժերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը, վերահսկում են Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մեծ մասը, հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ ծառայության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարձակողական գործողություններն իրականացվում են տարբեր ուղղություններով: Արդյունքում Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը արգելափակված են ռուսաստանյան զորքերի կողմից: Խերսոնը և Զապորոժիեի շրջանի մեծ մասը գտնվում են լիակատար վերահսկողության տակ»,-հայտնել է Ռուդսկոյը: