Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օսկար» մրցանակաբաշխությունն ավարտվեց. հայտնի են այս տարվա մրցանակակիրները

«Օսկար» մրցանակաբաշխությունն ավարտվեց. հայտնի են այս տարվա մրցանակակիրները
Աշխարհ
10:35, 28 март 2022
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել է «Օսկար»-ի նոր մրցանակակիրների անունները: «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 27-ին:

Հիմնական անվանակարգերում հաղթողների ցանկը հետևյալն է.

«Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում հաղթել է «Կոդա» (CODA) ֆիլմը,

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog),

«Լավագույն դերասան» ճանաչվեց Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» (King Richard) ֆիլմի համար,

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում իր մարմնավորած կերպարի համար,

«Դյունա» (Dune) ֆիլմն «Օսկարի» արժանացավ մի քանի՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։