Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա կարևորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն կատարել պայմանավորվածությունները․ Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Հիմա կարևորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն կատարել պայմանավորվածությունները․ Պեսկովը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Աշխարհ
15:19, 28 март 2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան ասել է․

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին․ նրանք են կապի մեջ և՛ հայկական կողմի հետ, և՛՝ ադրբեջանական։ Եվ, միանշանակ, հիմա կարևորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն կատարել պայմանավորվածություններին համապատասխանող պայմանները»։ Այս մասին գրում են ռուսական աղբյուրները՝ հիշեցնելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի պատասխանատվության գոտի, դիտարկման դիրք դրել, Փառուխ գյուղի տարածքում 4 հարված հասցրել Արցախի ստորաբաժանումներին։ Այսինքն՝ հիշեցրել է այն, ինչ նշված էր ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում։