Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովում ռուսական հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով արդեն ավերվել է 1177 բազմաբնակարան բնակելի շենք. Խարկովի քաղաքապետ

Խարկովում ռուսական հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով արդեն ավերվել է 1177 բազմաբնակարան բնակելի շենք. Խարկովի քաղաքապետ
Աշխարհ
17:45, 28 март 2022
«Ռուսական բանակը նպատակաուղղված, շեշտում եմ՝ նպատակաուղղված, կրակում է բնակելի թաղամասերի վրա, դրանք միայն առանձին տներ չեն, այլև միկրոշրջաններ, բազմահարկ բնակելի շենքեր», - այս մասին հայտարարել է Խարկովի քաղաքապետ Իգոր Թերեխովը մարտի 2-ի ճեպազրույցում։
 
Թերեխովի խոսքով՝ քաղաքում ավերվել են նաև 53 մանկապարտեզ, 69 դպրոց և 15 հիվանդանոց։

Միաժամանակ իշխանություններն այժմ ստիպված են մարդկանց տեղափոխել դպրոցներ և մանկապարտեզներ, նկուղներ, մետրոյի կայարաններ, նշել է քաղաքապետը։

Նա հավելել է, որ կամավորները, վտանգելով իրենց կյանքը, սնունդ են հասցնում ապաստարաններ այն տարածքներում, որտեղ գնդակոծությունն ընդհանրապես չի դադարում, և հրթիռակոծության տակ են աշխատում նաև կոմունալ ծառայությունները։  

Թերեխովի խոսքով՝ քաղաքում գործում են սուպերմարկետներ, և առկա են բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները։ Խարկովը մարդասիրական օգնություն է ստանում նաև այլ քաղաքներից։ Քաղաքապետը նաև նշել է, որ Խարկովում տիրում է միասնության և պայքարի ոգի, բնակիչներն արմատապես փոխել են իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։

«Խարկով քաղաքը ռուսալեզու քաղաք է, պատերազմի սկզբում գրեթե յուրաքանչյուր չորրորդը Ռուսաստանի Դաշնությունում ուներ հարազատներ կամ ծանոթներ, շատերն ունեին ընկերներ։ Իսկ Խարկով քաղաքը միշտ էլ քիչ թե շատ համարվել է «հավատարիմ» Ռուսաստանի Դաշնությանը։ Այսօր կտրուկ փոխվել է վերաբերմունքը Ռուսաստանի, ագրեսորի, ագրեսորի զորքերի նկատմամբ։  

Ես ամեն օր շփվում եմ մարդկանց հետ։ Մարդիկ անգամ մղձավանջի մեջ չէին կարող պատկերացնել, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, հարձակվելու է Խարկով քաղաքի վրա։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է պաշտպանել քաղաքը մինչև վերջ։  Մեզ մոտ արտառոց ոգի է՝ ընդդիմադիր ոգի, պայքարի ոգի և հաղթանակի ոգի»,- ասել է նա։

Նարե Բաբերյան