Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում «հատուկ գործողության» նպատակներն իրականացվել են․ Սերգեյ Շոյգո

Ուկրաինայում «հատուկ գործողության» նպատակներն իրականացվել են․ Սերգեյ Շոյգո
Աշխարհ
14:19, 29 март 2022
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները ամբողջությամբ կատարվել են, ինչը թույլ է տալիս մեր հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը», հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն նվազել է, ինչը մեզ թույլ է տալիս կենտրոնացնել մեր հիմնական ուշադրությունն ու ջանքերը հիմնական նպատակին հասնելու՝ Դոնբասի ազատագրմանը»,- ասել է նա։

Աղբյուր՝ lragir.am