Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի կողմից խաղաղությանը միտված լուրջ քայլեր Բլինքենը չի տեսնում

Ռուսաստանի կողմից խաղաղությանը միտված լուրջ քայլեր Բլինքենը չի տեսնում
Աշխարհ
14:16, 30 март 2022
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում առայժմ որևէ նշույլ չեն տեսնում, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում խաղաղություն հաստատել։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Մարոկո այցի շրջանակում։

Մեկնաբանելով նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ավարտին Ռուսաստանը հայտարարեց Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռազմական ակտիվության սահմանափակման մասին, Բլինքենը նշել է՝ «Ռուսաստանի կողմից իրական լրջության նշաններ առայժմ նկատելի չեն»։

«Գուցե [ռուսական ուժերը] փորձում են վերախմբավորվել՝ հաշվի առնելով նրանց կրած ծանր կորուստները, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մենք հետևում ենք նրանց գործողություններին։ Կուզեի, սակայն, հավելել՝ եթե ռուսներին թվում է, որ իրենց հաջողվելու է ինչ-որ կերպ իրենց ենթարկել Ուկրաինայի արևելյան կամ հարավային շրջանները, ապա նրանք խոր մոլորության մեջ են», - պնդել է ԱՄՆ պետքարտուղարը։

Աղբյուր՝ azatutyun.am