Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին
Աշխարհ
19:31, 31 март 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտրի կանոնների մասին։ Այս մասին նա խոսել է ավիացիոն ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության բացման ժամանակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը

«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, որը սահմանում է, այսպես կոչված, ոչ բարեկամ պետությունների հետ ռուսական բնական գազի առևտրի կանոնները»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի դիմաց վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։

«Մենք նման երկրների կապալառուներին առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա՝ ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից էլ կկատարվեն գազի դիմաց վճարումներ՝ սկսած վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ գազամատակարարման հետ կապված իրավիճակում Ռուսաստանը բարեգործությամբ չի զբաղվի։ «Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու։ Այսինքն՝ գոյություն ունեցող պայմանագրերը (գազը ռուբլով չվճարելու դեպքում) կդադարեցվեն»,- ասել է ՌԴ նախագահը։