Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը և եվրոպացի դաշնակիցներն այսօր նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը և եվրոպացի դաշնակիցներն այսօր նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ
Աշխարհ
12:29, 06 апрель 2022
Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները ապրիլի 6-ին նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով մեծացնել երկրի տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացումը:

Համատեղ գործողությունը կներառի նոր պատժամիջոցներ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, Ռուսաստանում նոր ներդրումների արգելք կլինի, պետական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների խստացում և ավելի շատ պատժամիջոցներ Ռուսաստանի պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների նկատմամբ:

«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին: Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է սպառել այն ռեսուրսները, որոնք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 5-ին արդեն քայլեր է ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանի համար դժվարացնի ֆինանսական պարտավորությունների կատարումը՝ արգելափակելով ամերիկյան դոլարով ռուսական պետական պարտքի ցանկացած վճարում Միացյալ Նահանգների ֆինանսական հաստատությունների հաշիվներից:

Բրիտանիան հայտարարել է, որ մինչ այժմ սառեցրել է մոտ 350 միլիարդ դոլարի ակտիվներ Պուտինի «պատերազմի սնդուկից»։ Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասն ասել է, որ դա անհասանելի է դարձնում Ռուսաստանի արժութային պահուստների ավելի քան 60 տոկոսը։

Աղբյուր՝ azatutyun.am