Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի օգտին լոբբիզմի մեջ մեղադրվող գերմանացի պատգամավորը հանկարծակի մահացել է օդանավում

Ադրբեջանի օգտին լոբբիզմի մեջ մեղադրվող գերմանացի պատգամավորը հանկարծակի մահացել է օդանավում
Աշխարհ
15:30, 22 март 2021
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քարին Շտրենցը, որը մեղադրվում էր Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ, մահացել է Կուբայից Գերմանիա չվերթ իրականացնող օդանավում, հաղորդում է Deutsche Welle-ն:

Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը գիտակցությունը կորցրել է թռիչքի ժամանակ, ինչից հետո օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Սակայն այնտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել պատգամավորի կյանքը: Թե ինչու էր Շտրենցը մեկնել Կուբա, արդյոք դա աշխատանքային, թե մասնավոր այց էր՝ հայտնի չէ: Հիշեցնենք, հունվարի վերջին Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել էր Քարին Շտրենցին, որը մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ: