Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլով չվճարելու միջոց է գտել

Հունգարիան ռուսական գազի դիմաց ռուբլով չվճարելու միջոց է գտել
Աշխարհ
14:57, 12 апрель 2022
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտնել է, թե ինչպես երկիրը կվճարի ռուսական գազի համար, գրում է Reuters-ը։

Սիարտոն առաջարկել է ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով, որից հետո «Գազպրոմբանկն» արժույթը ռուբլու կվերածի և կուղարկի «Գազպրոմ էքսպորտ»։ Այս կերպ վճարումը հունգարական CEE Energy-ի դուստր ձեռնարկության MVM-ի միջոցով կանցնի «Գազպրոմբանկ»։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիությունից և մյուս ոչ բարեկամական երկրներից պահանջել է ռուսական գազի դիմաց վճարել բացառապես ռուբլով։

Տվյալ պահին Հունգարիան միակ երկիրն է, որը պատասխանել է Պուտինի վերոնշյալ պահանջին։ Մյուս երկրները դեռ համաձայն չեն գազի դիմաց ռուբլով վճարելուն՝ հղում անելով պայմանագրի պայմաններին։