Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ

Զելենսկին առաջարկել է Պուտինի ընկերոջը փոխանակել ուկրաինացի գերիների հետ
Աշխարհ
11:36, 13 апрель 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը Մեդվեդչուկին փոխանակել ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Ուստի կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է նա տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մեդվեդչուկը թաքնվել է 48 օր, ինչից հետո «վերջապես որոշել է փորձել փախչել երկրից»:

Երեքշաբթի Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մեդվեդչուկին կալանավորելու մասին՝ իր թելեգրամյան ալիքում տեղադրելով ձեռնաշղթաներով լուսանկար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս լուսանկարը ստուգման կարիք ունի՝ կեղծիքների մեծ քանակի պատճառով։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մեդվեդչուկը տնային կալանքից փախել է փետրվարին՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից երեք օր առաջ։

Քաղաքական գործիչն Ուկրաինայում համարվում է ներկայիս իշխանության գլխավոր ընդդիմադիրներից մեկը, նա ռուսամետ դիրքորոշում է որդեգրել։ Ուկրաինայում Մեդվեդչուկի կուսակցության աշխատանքը դադարեցվել է ռազմական դրության հայտարարումից հետո: