Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից խոսել Պուտինի եւ Զելենսկու հետ

Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից խոսել Պուտինի եւ Զելենսկու հետ
Աշխարհ
11:39, 13 апрель 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ առաջիկա օրերին նախատեսում է նորից հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին նա տեղեկացրել է չորեքշաբթի, France 2 հեռուստաալիքի եթերում։

«Առաջիկա օրերին ես նորից հեռախոսով կխոսեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետով առաջադրվում է  Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։