Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսպանիայում հայտնաբերված 3տ կոկաինով բեռնված նավում Թուրքիայի 4 քաղաքացի է ձերբակալվել

Իսպանիայում հայտնաբերված 3տ կոկաինով բեռնված նավում Թուրքիայի 4 քաղաքացի է ձերբակալվել
Աշխարհ
12:31, 19 апрель 2022
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել:

«AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա:

Նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակավել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի:

Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից մեկում հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար:

Աղբյուր՝ ermenihaber.am