Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին ԵՄ պատվիրակությանն է հանձնել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցաթերթիկը

Զելենսկին ԵՄ պատվիրակությանն է հանձնել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցաթերթիկը
Աշխարհ
14:58, 19 апрель 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ԵՄ պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ քայլ է։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ «Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին է հանձնել մեր պետության՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված հարցաթերթիկը»,- ​​ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է լինել «Եվրոպայի մաս, Եվրամիության մաս զգալ»։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Մաասիկասին օպերատիվ աշխատանքի համար հարցաթերթիկը տրամադրելու հարցում։ «Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և անդամակցության թեկնածու կդառնանք։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։