Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պնդում են՝ ռուսական կողմը սաստկացրել է հարձակումները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա

Ուկրաինայում պնդում են՝ ռուսական կողմը սաստկացրել է հարձակումները Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա
Աշխարհ
18:04, 23 апрель 2022
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսական կողմը սաստկացրել է հարձակումները Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ գտնվող «Ազովստալ» գործարանի վրա։

Քաղաքը շուրջ ութ շաբաթ է գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ՝ բացի հսկայական գործարանից, որտեղ, ինչպես հաղորդվում է՝ թաքնված են ուկրաինացի հարյուրավոր զինվորականներ։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչը այսօր հայտարարել է, որ ռուսական ուժերը վերսկսել են ռմբակոծությունները՝ փորձելով գրոհել «Ազովստալը»։

Մինչ այդ պաշտոնական Կիևը հայտնել էր խաղաղ բնակիչներին Մարիուպոլից տարհանելու հերթական փորձի մասին, մինչ այս պահը, սակայն, հայտնի չէ, թե արդյոք ռուսական ուժերը թույլ են տվել բնակիչներին օգտվել հումանիտար միջանցքներից:

Աղբյուր՝ azatutyun.am