Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոնի մարզի «նոր վարչակազմը» ցանկություն է հայտնել «ապրել Ռուսաստանի Դաշնության կազմում»

Խերսոնի մարզի «նոր վարչակազմը» ցանկություն է հայտնել «ապրել Ռուսաստանի Դաշնության կազմում»
Աշխարհ
19:00, 07 май 2022
Խերսոնի մարզի «նոր վարչակազմը» հայտարարել է, որ մարզը «կձգտի դառնալ» Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։

այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Կիրիլ Ստրեմոուսովը, որին ռուսական պետական РИА Новости գործակալությունն անվանում է ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ։
 
«Մենք մտադիր ենք ապրել Ռուսաստանի Դաշնության կազմում և զարգացման տեմպերով կհիշեցնենք Ղրիմին մոտ ինչ-որ բանի։ Տարածաշրջանը կձգտի դառնալ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ։ Ոչ մեկ ոչ մի բանի չի ստիպի, սակայն իրական ռուսական հողերը պետք է վերադառնան մշակույթի և արժեքների իրենց պատմական աղբյուրին»,- գործակալությանն ասել է Ստրեմոուսովը։
 
Խերսոնի «նոր վարչակազմի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Խերսոնի մարզն արդեն իսկ համագործակցում է Ռուսաստանի հետ։ «Մենք… մեզ զգում ենք ինչպես մեկ միասնություն Ռուսաստանի շրջանների հետ»,- հայտարարել է նա։
 
Մայիսի 6-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը Խերսոն կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Ռուսաստանն այստեղ ընդմիշտ է»։ Ընդ որում, նա խնդրել էր «առաջ չընկնել» մարզի կարգավիճակի հարցով՝ ընդգծելով, որ դա «ամեն դեպքում կորոշեն բնակիչները»։
 
«Медуза»-ի և մյուս լրատվամիջոցների աղբյուրները, ինչպես նաև Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան երկրների հետախուզությունները պնդում են, որ Ռուսաստանը Խերսոնի մարզում ծրագրում է իրականացնել «Խերսոնի ժողովրդական հանրապետության» ստեղծման հանրաքվե։ Ռուսաստանի իշխանությունները դա հերքում են։