Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ զինված ուժերը հրաժարվել են Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակումից

ՌԴ զինված ուժերը հրաժարվել են Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակումից
Աշխարհ
14:12, 16 май 2022
Ռուսաստանի ԶՈՒ հրամանատարությունը, ըստ երևույթին, հրաժարվել է ուկրաինական ստորաբաժանումների լայնածավալ շրջափակումն ավարտելու պլաններից՝ ի նպաստ Լուգանսկի շրջանի գրավումն ավարտելու։ Այդ մասին հայտնում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները: Կիրակի՝ մայիսի 15-ին հրապարակված զեկույցում փորձագետները համաձայնել են Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի այն գնահատականին, ըստ որի՝ ռուսական բանակի ԳՇ-ն հասկանում է, որ չի կարող գրավել Դոնեցկը, սակայն հույսը դնում է Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին հասնելու հնարավորության վրա:

Միևնույն ժամանակ, ISW-ի վերլուծաբանները ենթադրում են, որ Ուկրաինա ներխուժած ռուսական բանակը սպառել է մարտունակ պահեստազորը, ինչը ստիպել է իր հրամանատարությանը՝ կանոնավոր բանակի ստորաբաժանումներից և ծովային հետևակից հավաքագրել տարբեր աշխատակիցների՝ ներառյալ մասնավոր ռազմական ընկերությունները և ոստիկանական կազմավորումները: Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 2500 ռուս պահեստազորայիններ մարզումներ են անցնում Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում։