Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար

Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
Աշխարհ
16:25, 30 май 2022
Ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է CNN-ը։

Կալիֆոռնիայի նահանգի Նապա շրջանի իրավախախտումների համակարգի տվյալներով՝ տղամարդուն ձերբակալել են շաբաթ օրը՝ մայիսի 29-ին, տեղական ժամանակով 23:44-ին: Հաղորդվում է, որ նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,08 պրոմիլից բարձր է եղել։ Փոլ Փելոսիի համար 5000 դոլարի գրավ է սահմանվել։ CNN-ը հայտնում է, որ Փելոսին արդեն ազատ է արձակվել։ Նշվում է նաեւ, որ ինքը՝ Նենսի Փելոսին, այդ ժամանակ եղել է ԱՄՆ-ի արեւելյան ափին, նա ելույթ է ունեցել Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ։

Փոլն ու Նենսին ամուսնացած են 1963 թվականից եւ ունեն հինգ երեխա։