Քաղաքացիակենտրոն
լրատվություն

30 երկրում հաստատվել է կապիկի ծաղիկի 550 դեպք

30 երկրում հաստատվել է կապիկի ծաղիկի 550 դեպք
Աշխարհ
17:33, 02 июнь 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ այսօրվա դրությամբ կապիկի ծաղիկի 550 դեպք է հաստատվել աշխարհի երեք տասնյակ երկրներում, որտեղ վիրուսը էնդեմիկ չէ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ շատ երկրներում կապիկի ծաղիկի հանկարծակի ի հայտ գալը խոսում է այն մասին, որ վիրուսի չբացահայտված փոխանցում է տեղի ունեցել։ Նա նշել է, որ ախտանիշները սովորաբար ինքնուրույն վերանում են, բայց որոշ դեպքերում վիրուսը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Տուժած երկրներին նա հորդորել է ուժեղացնել վերահսկողությունը, քանի որ ապագայում ամենայն հավանականությամբ ավելի շատ դեպքեր կհայտնաբերվեն։

azatutyun.am