Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաշխարհային բանկը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

Համաշխարհային բանկը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Աշխարհ
14:28, 08 июнь 2022
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի լրացուցիչ 1,49 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Դեյվիդ Մալպասը։ Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են պետական ​​ծառայողների և սոցիալական աշխատողների աշխատավարձերի վճարմանը։