Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինլանդիան հրաժարվում է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի

Ֆինլանդիան հրաժարվում է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի
Աշխարհ
16:39, 13 июнь 2022
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին ասել է, որ Հելսինկին կհրաժարվի միանալ դաշինքին առանց Ստոկհոլմի։ Նա ընդգծել է, որ երկու երկիրն առաջ են շարժվելու միայն «ձեռք-ձեռքի տված»՝ Ֆինլանդիայի նախագահի խոսքերը մեջբերում է նորվեգական NRK հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուլի Նիինիստյոյին զարմացրել են ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները։ Նա վստահեցրել է, որ պետությունն այս հարցում հավատարիմ է ՆԱՏՕ-ի մյուս անդամների ընդհանուր գծին։

Հունիսի սկզբին Անկարան տասը պայման դրեց Ստոկհոլմի և Հելսինկիի առաջ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Ներկայացված պայմաններն առաջին հերթին կապված են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների անդամների կալանավորման հետ։ Անկարան Շվեդիային և Ֆինլանդիային առաջարկել է աջակցել իրեն՝ PKK-ի և «Հիզմեթ» կազմակերպության դեմ պայքարում։