Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային ամսական 1,5 մլրդ դոլար տրամադրել կառավարության աշխատանքին աջակցելու համար

Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային ամսական 1,5 մլրդ դոլար տրամադրել կառավարության աշխատանքին աջակցելու համար
Աշխարհ
17:41, 14 июнь 2022
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Դերեկ Հոգանը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է Ուկրաինային ամսական 1,5 մլրդ դոլար տրամադրել կառավարության աշխատանքին աջակցելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Պաշտոնյան ասել է, որ Կիևի իշխանություններին աջակցելը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից է։ Նա նշել է, որ արդեն միլիարդ դոլար է հատկացվել տարբեր մեխանիզմների համար, 4-5 ամսվա ընթացքում նախատեսվում են միջոցների նոր մուտքեր։

Մայիսին Բայդենը փաստաթուղթ էր ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլար հատկացնելու մասին։ Որպես օգնության փաթեթի մի մաս՝ ԱՄՆ-ը Կիևին կմատակարարի HIMARS բազմակի հրթիռային համակարգեր: Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ միջոցների մի մասը կփոխանցվի նաև անօդաչու թռչող սարքերի հնարավոր վաճառքը ֆինանսավորելու և ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար։

Միաժամանակ, ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ պաշտոնյաներն անհանգստացած են Ուկրաինային հատկացված միլիարդավոր դոլարների կորստով:

Թեև ԱՄՆ-ում սկսվել է ուկրաինական օգնության վերահսկողության ծառայությունների աշխատանքը, փորձագետները դա բավարար չեն համարում՝ հաշվի առնելով Կիևին փոխանցվող միջոցների հսկայական ծավալը։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էր խոստովանել, որ երկրի իշխանությունները բավարար ռեսուրսներ չունեն՝ հետևելու զենքերին, որոնք Վաշինգտոնը փոխանցել է Ուկրաինային: