Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա. Դմիտրի Մեդվեդև

Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա. Դմիտրի Մեդվեդև
Աշխարհ
16:41, 15 июнь 2022
Ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան ընդհանրապես գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Դմիտրի Մեդվեդևը նշվածի մասին գրել է իր տելեգրամյան ալիքում:

«Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է օվկիանոսից այն կողմ իր հովանավորներից հեղուկ բնական գազը ստանալ երկու տարի հետո վճարման պայմանով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Բայց հարց կա, և ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան կլինի աշխարհի քարտեզի վրա։ Ամերիկացիների համար դա նշանակություն չունի, նրանք այնքան են ներգրավված «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար ոչինչ է»,- գրել է Մեդվեդևը։