Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդիրը կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ. Բորել

Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդիրը կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ. Բորել
Աշխարհ
15:22, 20 июнь 2022
Ուկրաինայում արգելափակված հացահատիկի խնդիրն ի վերջո պետք Է կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ, եւ երկար չի տեւի: Այդ մասին, հունիսի 20-ին լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք առաջընթաց ունենք, մենք առաջ ենք շարժվում: Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի կարողանա դիմակայել միջազգային հանրակցության ճնշմանը: Ես հուսով եմ, ես նույնիսկ ավելի քան հուսով եմ, ես վստահ եմ, որ, վերջիվերջո, ՄԱԿ-ում համաձայնություն ձեռք կբերեն»,-ասել Է Բորելը՝ պատասխանելով հացահատիկի խնդրի հարցին, որը արգելափակված Է մնում Ուկրաինիայում:

Նրա խոսքով՝ «հնարավոր չԷ պատկերացնել, որ միլիոնավոր տոննաներով հացահատիկն արգելափակված Է մնում Ուկրաինայում, մինչդեռ մնացած աշխարհը տառապում Է քաղցից», եւ այդ պատճառով նա չի մտածում, որ այդ իրադրությունը կարող Է երկար տեւել: Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԿ-ը մշակում Է Ուկրաինայից եւ Ռուսաստանից համաշխարհային շուկաներ սննդամթերքի արտահանման փաթեթային համաձայնագիր:

Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերյուրանք Է համարել այն պնդումը, որ Ռուսաստանն ուկրաինական հացահատիկը բաց չի թողնում սեւծովյան նավահանգիստներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: