Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել
Աշխարհ
11:40, 22 июнь 2022
Աֆղանստանի Պակտիկա նահանգում երկրաշարժի հետևանքով առնվազն 255 մարդ է զոհվել, 155-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Bakhtar լրատվական գործակալությունը։

Տեղի պաշտոնյաների խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, եթե շտապ օգնություն չցուցաբերվի:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է Աֆղանստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։

azatutyun.am