Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին
Աշխարհ
13:08, 26 июнь 2022
Այսօր առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը սկսվել է ռուս երգիչ Յուրի Շատունովի վերջին հրաժեշտի արարողությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարյուրավոր մարդիկ են գնացել՝ հարգելու երգչի հիշատակը, շատերը՝ սպիտակ վարդերի ծաղկեփնջերով։

Ըստ սկզբնաղբյուրի՝ սգո սրահը լցված է սպիտակ վարդերով, արարողությանը հերթապահում են շտապօգնության մեքենաները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 48 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս երգիչ Յուրի Շատունովը: Ըստ տեղեկությունների՝ երգչի մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության՝ ինֆարկտի հետևանքով: Վերջինս մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: