Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայից գողացված հացահատիկով բեռնված ռուսական նավը անցել է թուրքական նավահանգստով․ Կիևում Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայից գողացված հացահատիկով բեռնված ռուսական նավը անցել է թուրքական նավահանգստով․ Կիևում Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ
Աշխարհ
14:21, 07 июль 2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից գողացված հացահատիկով բեռնված ռուսական նավը անցել է թուրքական նավահանգստով։

«Ցավում ենք, որ ռուսական «Ժիբեկ Ժոլի» նավին՝ բեռնված գողացված ուկրաինական հացահատիկով, թույլատրվել է լքել Կարասի նավահանգիստը՝ չնայած թուրքական իշխանություններին ներկայացված քրեական ապացույցներին։ Կիևում Թուրքիայի դեսպանը կհրավիրվի Ուկրաինայի ԱԳՆ՝ պարզաբանելու այս անընդունելի իրավիճակը», - գրել է պաշտոնյան թվիթերում։