Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է հրաժարականի մասին

Բրիտանիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է հրաժարականի մասին
Աշխարհ
15:48, 07 июль 2022
Բորիս Ջոնսոնը պաշտոնապես հայտարարել է, որ որոշել է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Ջոնսոնը նշել է, որ  նա հանդես կգա որպես կուսակցության և կառավարության ղեկավար, քանի դեռ նորը չի ընտրվել։

Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ բրիտանական կառավարությունը իր հրաժարականից հետո կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։