Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Աշխարհ
11:12, 12 июль 2022
Ջո Բայդենը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ուկրաինայում ԱՄՆ նախկին գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Այժմ Սենատի պրոֆիլային հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվինը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին: Ապա դիվանագետի թեկնածության հաստատման հարցը պետք է դրվի քվեարկության Կոնգրեսի վերին պալատում:

Մինչև այս տարվա կեսերը Քվինը եղել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նախկինում դիվանագետն աշխատել է Բանգկոկում, Լոնդոնում, Մոսկվայում, Բրյուսելում ԱՄՆ դեսպանություններում, ինչպես նաև եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: