Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ-ը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները»

Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ-ը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները»
Աշխարհ
17:51, 18 июль 2022
«ԵՄ մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա», - պնդել է Ֆոն դեր Լայենը։

Այս րոպեներին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքու ժամանած ԵՄ պատվիրակության անդամներին ընդունում է Իլհամ Ալիևը։

azatutyun.am