Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների պալատն անվստահություն չհայտնեց Ջոնսոնի կառավարությանը. նա կշարունակի պաշտոնավարել

Համայնքների պալատն անվստահություն չհայտնեց Ջոնսոնի կառավարությանը. նա կշարունակի պաշտոնավարել
Աշխարհ
15:33, 19 июль 2022
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել Բորիս Ջոնսոնի կառավարության անվստահության քվեին։ Սա Ջոնսոնին թույլ կտա իր պաշտոնում մնալ մինչև հաջորդ վարչապետի թեկնածության հաստատումը։

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունն անցած ամիս վստահության քվե էր տվել Ջոնսոնին, ինչի շնորհիվ բրիտանական կառավարության ղեկավարը հնարավորություն է ստացել շարունակել պաշտոնավարումը։ Քվեարկության պատճառը կորոնավիրուսի համաճարակի և խիստ լոքդաունի ընթացքում Ջոնսոնի մասնակցությամբ տեղի ունեցած երեկույթների մասին տեղեկություններն էին։ Ընդդիմախոսները պնդում են, որ վարչապետը հավաքույթներին մասնակցել է՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։

Բորիս Ջոնսոնն այժմ միայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Հուլիսի սկզբին նրա կաբինետը մոտ հինգ տասնյակ պաշտոնյաների հեռանալուց հետո ստիպված հրաժարական է ներկայացրել՝ թողնելով նաև իշխող ուժի ղեկավարի պաշտոնը։

Պահպանողական կուսակցության ներսում քվեարկության հերթական փուլի արդյունքներով՝ վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: